Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում կատալոնական «Բարսելոնան» հյուրընկալվելիս 3:2 հաշվով առավելության է հասել ֆրանսիական ՊՍԺ-ի նկատմամբ:
Կատալոնական թիմի համար այս հաղթանակն առաջինն էր 2017 թվականից ի վեր ՊՍԺ-ի նկատմամբ։ Այդ ժամանակ իսպանացիները 6:1 հաշվով հաղթել են մրցաշարի 1/8 եզրափակիչում և երկու խաղերի արդյունքում դուրս են եկել քառորդ եզրափակիչ՝ առաջին խաղում պարտվելով 0:4 հաշվով։
Նշենք, որ դրանից հետո թիմերը հանդիպել են ևս երկու անգամ։ Երկու հանդիպումներն էլ կայացել են Չեմպիոնների լիգայի 2020/2021 մրցաշրջանի 1/8 եզրափակչի շրջանակում։ Այդ ժամանակ երկու հանդիպումների հանրագումարի արդյունքում փարիզցիները դուրս են եկել հաջորդ փուլ՝ Կատալոնիայի մայրաքաղաքում կայացած առաջին խաղում հաղթելով 4։1 հաշվով, իսկ պատասխան խաղում ոչ-ոքի գրանցելով։
Հիշեցնենք, որ թիմերի միջև պատասխան հանդիպումը կանցկացվի Բարսելոնայում (Իսպանիա) հաջորդ երեքշաբթի՝ ապրիլի 16-ին։
























































