Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն մեկնաբանել է Դորտմունդի «Բորուսիայի» նկատմամբ տարած հաղթանակը (2:1) Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում։
«Կարծում եմ՝ այս փուլում բոլոր հանդիպումները շատ ծանր են լինելու։ Մենք պայքար տեսանք բոլոր դիմակայություններում՝ այստեղ նույնպես Մենք պայքարում ենք շատ բարդ մրցակցի հետ։ Կարծում եմ, որ առաջին խաղակեսում մենք ավելի լավ էինք գործում: Մենք լավ խաղացինք մինչև 70-րդ րոպեն։ Իմ տղաները վերահսկում էին խաղը և կարողացան մեծացնել իրենց առավելությունը։ Բայց «Բորուսիային» հաջողվեց վերադառնալ խաղի մեջ, նրանք հիանալի խաղացողներ ունեն։ Նրանք կրճատեցին հաշվի տարբերությունը, և ի վերջո խաղը կարող էր ոչ-ոքի ավարտվել:
Հաղթանակներն ինձ ուրախացնում են։ Ես ուրախ եմ, երբ թիմը խաղում է այնպես, ինչպես այսօր: 15 օր առանց խաղային պրակտիկայի էինք և անհանգստանում էինք, չգիտեինք, թե ինչպես կանցնի խաղը, բայց ամեն ինչ լավ ստացվեց։ Մեզ հաջողվեց ճնշում գործադրել մրցակցի վրա՝ հաճախակի գնդակ խլելով մրցակցի կիսադաշտում»,- Սիմեոնեի խոսքն է մեջբերել ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Պատասխան խաղը կկայանա Դորտմունդում՝ ապրիլի 16-ին։ Սկիզբը՝ Երևանի ժամանակով 23։00-ին։