«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին նշել է թիմի լավագույն ֆուտբոլիստներին Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի ՊՍԺ-ի դեմ առաջին խաղում (3:2):
«Ովքե՞ր էին «Բարսայի» լավագույն խաղացողներն այս խաղում։ Ինձ ամենաշատը դուր են եկել Լամին Յամալն ու Ռաֆինյան։ Նրանք իրենց դրսևորեցին ոչ միայն հարձակման, այլ նաև պաշտպանություն գծում։ Կարծում եմ, որ մեր երկրպագուները կարող են երջանիկ լինել, քանի որ մենք հաղթեցինք աշխարհի լավագույն թիմերից մեկին»,- Չավիի խոսքն է մեջբերել Lequipe-ը:
«Բարսելոնա» — ՊՍԺ պատասխան խաղը կկայանա Բարսելոնայում՝ ապրիլի 16-ին։ Սկիզբը՝ Երևանի ժամանակով 23։00-ին։