Աշխարհի 17-րդ ռակետ, հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը Մոնտե Կառլոյում (Մոնակո) ընթացող Մասթերս շարքի մրցաշարի երրորդ շրջանի խաղում հաղթել է աշխարհի չորրորդ ռակետ, ռուս Դանիիլ Մեդվեդևին։ Հանդիպումն ավարտվել է 6:3, 7:5 հաշվով՝ հօգուտ Խաչանովի։
Հանդիպման տևողությունը 1 ժամ 53 րոպե էր։
Մոնտե Կառլոյում ընթացող մրցաշարի քառորդ եզրափակիչում Խաչանովը կխաղա Ալեքսանդր Զվերևի (Գերմանիա) և Ստեֆանոս Ցիցիպասի (Հունաստան) դիմակայության հաղթողի հետ։
Մոնակոյի մրցաշարը կավարտվի ապրիլի 14-ին։