Երիտասարդ բռնցքամարտիկներն առաջին մեդալներն են ապահովել Խորվաթիայում ընթացող Եվրոպայի երիտասարդների առաջնությունում:
54 կգ քաշային Լուսիա Ավետիսյանը վստահ հաղթանակ է տարել տանտերերի ներկայացուցիչ Գաբրիելիա Վենսիլի նկատմամբ և դուրս գալով կիսաեզրափակիչ՝ առնվազն ապահովել է բրոնզե մեդալ։
Բոլոր ռաունդներում հայ մարզուհին ունեցել է նկատելի առավելություն, իսկ 3-րդ ռաունդում նաև նոկդաունի է ենթարկել մրցակցին։
Այնուհետև վստահ հաղթանակ է տարել Եվրոպայի գործող չեմպիոն Դավիթ Սիմոնյանը: Մեր մարզիկը մրցել է Իտալիայի ներկայացուցիչ Ահարոն Կորոնայի հետ ու պարտության է մատնել 4:1 հաշվով:
Սիմոնյանի հաջողությունը զարգացրել է գերծանր քաշային Միսակ Տեպանյանը: Սլովակ Սեբաստիան Սալոմոնի հետ մենամարտում հայ բռնցքամարտիկը հենց սկզբից գործել է առաջին համարով և վստահ հաղթանակ տարել 5:0 հաշվով:
Սիմոնյանն ու Տեպանյանը ևս դուրս են եկել կիսաեզրափակիչ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալ: