Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը ցանկանում է վերադառնալ Իսպանիայի առաջնություն։
Այս մասին հայտնում է Todofichajes-ը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ կոլումբիացի ֆուտբոլիստը կարիերան շարունակելու երկու տարբերակ ունի։
Խամեսը կարող է տեղափոխվել «Սևիլիա» կամ «Վալենսիա»։ Ներկայումս Ռոդրիգեսը հանդես է գալիս Բրազիլիայի առաջնությունում՝ «Սան Պաուլոյի» կազմում։
Կողմերի միջև գործող պայմանագրի ժամկետն ավարտվում է 2025 թվականի հունիսի վերջին։ Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 4,5 միլիոն եվրո։