Հարձակվող Մեմֆիս Դեպայը ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ հնարավոր է հեռանա Մադրիդի «Ատլետիկոյից»։
Այս մասին տեղեկացնում է TodoFichajes-ը։ Աղբյուրի տեղեկություններով՝ «Ժիրոնան» հետաքրքրություն է ցուցաբերում 30-ամյա Դեպայի նկատմամբ։
Կատալոնական ակումբը կարող է փորձել ձեռք բերել հոլանդացուն Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելու դեպքում:
Մեմֆիսի գործող պայմանագիրը «Ատլետիկոյի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի կեսերը, ինչը նշանակում է, որ տրանսֆերը թանկ չի արժենա: