«Լիվերպուլը» դեռ պայմանագիր չի առաջարկել «Սպորտինգի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմին, հայտնում է The Athletic-ի լրագրող Ջեյմս Փիրսը։
Աղբյուրի համաձայն՝ «Լիվերպուլի» ղեկավարությունը տարբեր տարբերակներ է ուսումնասիրում, սակայն նրանց հետաքրքրում է նաև պորտուգալացու թեկնածությունը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ մերսիսայդցիները 3 տարվա պայմանագիր են համաձայնեցրել Ամորիմի հետ։
Մարզիչը լիսաբոնյան ակումբը գլխավորում է 2020 թվականից։ Նրա գլխավորությամբ «Սպորտինգը» դարձել է Պորտուգալիայի չեմպիոն և երկու անգամ նվաճել Պորտուգալիայի լիգայի գավաթը։ Ներկա պահին թիմը 71 միավորով գլխավորում է առաջնության մրցաշարային աղյուսակը։