«Բարսելոնան» դիտարկում է իր կիսապաշտպան Անսու Ֆատիին փոխանակելու հնարավորությունը Մադրիդի «Ատլետիկոյի» ֆուտբոլիստ Ժոաո Ֆելիշի հետ, ով այս մրցաշրջանում վարձավճարով հանդես է գալիս «Բարսելոնայում»:
Այս մասին հայտնում է Relevo-ն։
Աղբյուրի համաձայն՝ այս գործարքի իրականացման մեջ ներգրավված առանցքային անձը պորտուգալացի ֆուտբոլային գործակալ Ժորժե Մենդեշն է, ով ներկայացնում է ինչպես Ֆելիշի, այնպես էլ Ֆատիի շահերը։
Ընդգծվում է, որ «Բարսելոնան» չափազանց հետաքրքրված է Ֆելիշին ակումբում պահելու հարցում։
Ֆատին իր հերթին այս մրցաշրջանում վարձավճարով հանդես է գալիս «Բրայթոնում»: