Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Գոնսալու Իգաուայինն ու կիսապաշտպան Ռոդրիգո Բենտանկուրը, չնայած երկրում տիրող քաոսին, փորձել են փախչել Իտալիայից:
La Repubblica-ն հայտնում է, որ օդանավակայանում ֆուտբոլիստներին կանգնեցրել է ոստիկանությունը, երբ նրանք նստելիս են եղել անձնական ինքնաթիռ: Երկուսն էլ կորոնավիրուսի թեստ են հանձնել. պատասխանները բացասական են եղել:
Tuttosport- հաղորդմամբ, ակումբում տեղյակ են եղել ֆուտբոլիստների պլանից: Ավելին, հենց «Յուվեն» է նրանց տրամադրել անձնական ինքնաթիռ:
Հիշեցնեն, որ թուրինյան ակումբից կորոնավիրուսով վարակվել են Դանիելե Ռուգանին ու Բլեյզ Մատյուիդին: