Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը Չեմպիոնների լիգայում «Մանչեսթեր Սիթիի» հետ հանդիպումից առաջ դիմել է թիմին։
Ըստ Defensa Central-ի՝ Պերեսը ֆուտբոլիստներին խնդրել է ավելի վստահ հաղթանակներ տանել Անգլիա մեկնելուց առաջ և հայտնել իր վստահությունը խաղացողների կարողությունների վրա։
«Մեզ համար բավական չէ միայն հաղթելը, մենք պետք է փորձենք դա անել մեկից ավելի գոլի տարբերությամբ… Վստահ եմ, որ դուք կարող եք դա անել, մենք՝ մադրիդցիներս, հավատում ենք ձեզ»,- ասել է Պերեսը:
Հիշեցնենք, որ այսօր՝ ապրիլի 9-ին, Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ կընդունի «Մանչեսթեր Սիթիին»: Սա կլինի թիմերի միջև Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին հանդիպումը։ Պատասխան հանդիպումը կկայանա Մանչեսթերում հաջորդ շաբաթ։