«Բարսելոնան» մտադիր է առաջիկա ամռանը ձեռք բերել «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Բերնարդու Սիլվային:
Կատալոնացիները ցանկանում են ակտիվացնել «Սիթիի» հետ կիսապաշտպանի պայմանագրի հրաժարագնի կետը, հայտնում է իսպանական Sport.es առցանց հրատարակությունը։
Աղբյուրի համաձայն՝ կապտանռնագույնները պատրաստ են Սիլվայի համար վճարել 58 միլիոն եվրո։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ինսայդեր Ֆերնանդո Պոլոն իր սոցիալական ցանցերում հայտնել էր, որ «Մանչեսթեր Սիթիի» և Պորտուգալիայի հավաքականի կիսապաշտպան Բերնարդու Սիլվան առաջիկա տրանսֆերի ժամանակ կարող է տեղափոխվել կատալոնական «Բարսելոնա»։
Կիսապաշտպանը միայն անցած ամառ է երկարաձգել պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ մինչև 2026 թվականը։ Transfermarkt հեղինակավոր առցանց պորտալը 29-ամյա Բերնարդուի շուկայական արժեքը գնահատում է 80 միլիոն եվրո։