«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ասել է, թե որ դարպասապահին է նախընտրում դաշտ դուրս բերել Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի «Ռեալի» դեմ առաջին խաղում։
Խաղը կկայանա «Սանտյագո Բեռնաբեուում» երեքշաբթի՝ ապրիլի 9-ի երեկոյան։
«Ո՞վ է խաղալու «Ռեալի» դեմ՝ Էդերսո՞նը, թե՞ Օրտեգան: Ես պետք է մտածեմ այդ մասին, քանի որ Էդերսոնը վերադառնում է վնասվածքից հետո և իրեն լավ է զգում: Այսպիսով, ես պետք է որոշեմ, թե արդյոք ռիթմի բացակայությունը կազդի նրա վրա: Բայց մենք շատ գոհ ենք Ստեֆանից, նա բացառիկ դարպասապահ է»,- լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի հետ զրույցում խոստովանել է Գվարդիոլան։