«Պալմեյրասի» երիտասարդ հարձակվող Էնդրիկը, որի տրանսֆերային իրավունքները պատկանում են Մադրիդի «Ռեալին», ասել է, թե արդյոք իրեն երիտասարդ սերնդի կուռք համարո՞ւմ է։
«Գիտեմ, որ ես ինքս պատկանում եմ նոր սերնդի, բայց արդեն շատ բան եմ ապրել։ Ես երազանք ունեմ դառնալ բոլոր երեխաների կուռքը։ Գիտեմ, որ դժվար է, քանի որ կան մարդիկ, որոնք ինձ չեն սիրում, բայց ես ուզում եմ նրանց նոր կուռքը լինել: Ուզում եմ, որ ինձ նայեն ու մտածեն, որ եթե ես կարող եմ, իրենք էլ կարող են։ Ես ուզում եմ լինել բոլոր երեխաների կուռքը»,- Էնդրիկի խոսքերն է մեջբերում իսպանական Mundo Deportivo առցանց հրատարակությունը։
Հիշեցնենք, որ այս պահին 17-ամյա ֆուտբոլիստը բրազիլական «Պալմեյրասի» խաղացող է, սակայն այս ամառ կտեղափոխվի Մադրիդի «Ռեալ»։ Այս մրցաշրջանում Էնդրիկը Բրազիլիայի հավաքականի կազմում մասնակցել է 9 հանդիպման բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է երկու գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt հեղինակավոր առցանց պորտալը հարձակվողի շուկայական արժեքը գնահատում է 55 միլիոն եվրո: