«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ավագ և կիսապաշտպան Ռոյ Քինը «Լիվերպուլի» հետ խաղից հետո կիսվել է իր մտքերով գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի մասին։
«Տեն Հագը շատ գոհ տեսք ուներ։ «Մանչեսթեր Յունայթեդը» խաղում է միջին մակարդակի թիմի պես՝ ցուցադրելով փոքր ակումբի ֆուտբոլ։
Ես չեմ հասկանում, թե ինչպես են նրանք պատրաստվում հաղթել»,- Քինի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը։
«Մանչեսթեր Յունայթեդն» ունի 49 միավոր և Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը։