Իտալական «Ֆիորենտինայի» նախագահ Ռոկո Կոմիսոն հանդիպել է Ֆեդերիկո Կիեզային և խնդրել չհեռանալ ակումբից, տեղեկացնում է Calcio Mercato-ն:
Կոմիսոն թիմի առաջատարին տարեկան 4.5 միլիոն եվրո է առաջարկել ՝ հուսալով, որ այդ գումարը կազդի Կիեզայի որոշման վրա:
Հիշեցնենք, որ կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված են ՝ «Յուվենտուսը» և «Ինտերը»:
Հավելենք, որ Ա Սերիայի այս մրցաշրջանում Կիեզան մասնակցել է 26 հանդիպման ու դարձել ՝ 7 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: