Ֆրանսիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը կիսվել է ապրիլի 10-ին Մադրիդում կայանալիք Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի՝ Դորտմունդի «Բորուսիայի» հետ հանդիպման սպասելիքներով։
«Ես ակնկալում եմ շատ հաճելի մթնոլորտ մեր ստադիոնում: Մենք խաղում ենք տանը, և սա մեր առավելությունն է։ Ես անհամբեր սպասում եմ հանդիպմանը և սպասում եմ այնպիսի խաղի, ինչպիսին «Ինտերի» կամ Մադրիդի «Ռեալի» դեմ էր։ Սա շատ բարդ հանդիպում է լինելու։ Դորտմունդցիները շատ լավն են, նրանք հաղթեցին «Բավարիային», և մենք պետք է ուշադիր լինենք ցանկացած մանրուքի նկատմամբ»,- ֆուտբոլիստի խոսքն է մեջբերել Mundo Deportivo-ն։
Այս մրցաշրջանում 33-ամյա Գրիզմանը անցկացրել է 38 հանդիպում՝ դառնալով 19 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆրանսիացու պայմանագիրը «Ատլետիկոյի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։