Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակչում «Աթլետիկը» 11 մետրանոց հարվածաշարում հաղթեց «Մալյորկային»:
Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 1-1 հաշվով։ Դանիել Ռոդրիգեսի գոլին բասկերը պատասխանեցին Սանչետի դիպուկ հարվածով։
Լրացուցիչ ժամանակում թիմերը գոլեր չխփեցին, իսկ 11 մետրանոց հարվածաշարում ավելի դիպուկ գտնվեց «Աթլետիկը»՝ 4:2:
«Աթլետիկը» 25-րդ անգամ նվաճեց Իսպանիայի գավաթը. վերջին անգամ բասկերը նվաճել էին գավաթը 40 տարի առաջ: 2020 և 2021 թվականներին թիմը դուրս եկավ եզրափակիչ, սակայն պարտվեց համապատասխանաբար «Ռեալ Սոսյեդադին» և «Բարսելոնային»։