Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն խոսել է «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի համակրանքի մասին «Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի նկատմամբ։
«Խաբի Ալոնսոն «Ռեալում» մեծ երկրպագու ունի՝ Ֆլորենտինո Պերեսը: Նա տպավորված էր Ալոնսոյով առաջին իսկ օրվանից՝ իր խաղաոճի, ներկայի ու ապագայի մասին պատկերացումների պատճառով:
Նա միշտ եղել է ակումբում իր սիրելի ֆուտբոլիստներից մեկը, և այդ զգացումը շարունակվում է: Պերեսը կարծում է, որ Ալոնսոն ունի այն, ինչ անհրաժեշտ է «Ռեալի» մարզիչ դառնալու համար:
Խաբին շատ խելացի է։ Նա գիտի, որ Անչելոտին լեգենդար մարզիչ է և մեծ հարգանք է տածում նրա հանդեպ, բայց «Ռեալում» ամեն տարի նոր պատմություն է: Նա գիտի, որ հաջորդ ամառ իրավիճակը ակումբում կարող է փոխվել»,- ասել է Ռոմանոն իր The Here We GO Podcast-ում: