Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ժոաու Ֆելիքսը, որը վարձավճարով հանդես է գալիս «Բարսելոնայում», կարծիք է հայտնել կատալոնացիների գլխավոր մարզիչ Չավիի՝ կատալոնական ակումբում զբաղեցրած պաշտոնը լքելու որոշման մասին։
«Ես կցանկանայի, որ Չավին վերանայեր իր որոշումը: Նա հիանալի գաղափարներ ունի և շատ երիտասարդ մարզիչ է։ «Բարսելոնայի» մարդիկ նրան շատ են սիրում: Այստեղ հիանալի խաղացողներ կան, այս ակումբում մրցակցությունը շատ բարձր է»,- Ֆելիքսի խոսքն է մեջբերել marca-ն։
Լա Լիգայի 30 տուրից հետո «Բարսելոնան» 67 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 2-րդ տեղը։ Ֆելիքսի պայմանագիրը կատալոնացիների հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը։