«Ֆուլհեմի» վինգեր Ադամա Տրաորեն կարող է կարիերան շարունակել Իսպանիայի առաջնությունում։
Todofichajes-ի համաձայն՝ 28-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Վալենսիան»:
Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կողմերը կարող են բանակցություններ վարել Տրաորեի հնարավոր տրանսֆերի շուրջ։
Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է ինը միլիոն եվրո, իսկ «Ֆուլհեմի» հետ նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի կեսերը: