Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին խոսել է թիմի պաշտպան Էդեր Միլիտաոյի մասին։
Մարտի 31-ին Իսպանիայի առաջնության 30-րդ տուրի՝ «Աթլետիկի» հետ խաղում (2:0) բրազիլացին խաղադաշտ է վերադարձել Լա լիգայի առաջին տուրի խաղում ստացած խաչաձև կապանների վնասվածքից հետո։
«Էդեր Միլիտաոն աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է։ Իհարկե, նրան ժամանակ է պետք մարզավիճակ հավաքելու համար»,- Անչելոտիի խոսքն է մեջբերել Madrid Universal-ը։
Նախորդ մրցաշրջանում Միլիտաոն անցկացրել է 51 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt պորտալը 26-ամյա խաղացողի արժեքը գնահատում է 70 միլիոն եվրո։ Ֆուտբոլիստի պայմանագիրն «արքայական» ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսի 30-ը։
Լա Լիգայի 30 տուրից հետո «Ռեալը» 75 միավորով առաջին տեղում է։