Մադրիդի «Ռեալը» Կարլո Անչելոտիի գլխավորությամբ Իսպանիայի առաջնությունում չի պարտվում արդեն 24 հանդիպում անընդմեջ (18 հաղթանակ, 6 ոչ-ոքի): Այս մասին հայտնում է Opta Sport-ը։
Աղբյուրի համաձայն՝ Մադրիդի «Ռեալը», որն Իսպանիայի Լա լիգայի 30-րդ տուրում հաղթեց Բիլբաոյի «Ատլետիկին» (2:0), կրկնել է թիմի վերջին 27 տարվա լավագույն արդյունքը։
Վերջին անգամ նման արդյունքի թիմն իտալացի մասնագետ Ֆաբիո Կապելոյի գլխավորությամբ հասել էր 1996/1997 մրցաշրջանում։ Այն ժամանակ «Ռեալը» հաղթել էր 16 խաղում, իսկ ութը ոչ-ոքի խաղացել։
Իսպանիայի առաջնության 30 տուրից հետո «Ռեալը» վաստակել է 75 միավոր և առաջին տեղում է։