Լա լիգայի 30-րդ տուրում «Խետաֆեն» սեփական հարկի տակ ընդունել է «Սևիլիային»։ Հանդիպումն ավարտվել է հյուրերի՝ 1։0 հաշվով հաղթանակով։
Հանդիպման հինգերորդ րոպեին գոլի հեղինակ է դարձել «Սևիլիայի» պաշտպան Սերխիո Ռամոսը։
«Սևիլիան» Իսպանիայի Պրիմերայի մրցաշարային աղյուսակի 14-րդ տեղում է։ Թիմը 30 խաղում վաստակել է 31 միավոր։ «Խետաֆեն» 38 միավորով 10-րդ տեղում է։
























































