Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին պատասխանել է այն հարցին, թե արդյոք 38-ամյա կիսապաշտպան Լուկա Մոդրիչը այս մրցաշրջանի ավարտից հետո կմնա ակումբում։
«Բացի մեզանից բոլորը քննարկում են հաջորդ մրցաշրջանը: Լուկան խաղում է այս մրցաշրջանը, որը ցանկանում ենք հաջող ավարտել, և որում պայքարելու ենք մինչև վերջ։ Մենք կորոշենք Մոդրիչի ապագան մրցաշրջանի վերջում. Հիմա ոչ ոք շահագրգռված չէ խոսել նրա ապագայի մասին»,- Անչելոտիի խոսքն է մեջբերեկ Sport.es-ը։
Հիշեցնենք, որ բազմիցս տեղեկություններ են հայտնվել, որ Մոդրիչը դժգոհ է «Ռեալում» ստացած խաղաժամանակից։
Այս մրցաշրջանում խորվաթացին բոլոր մրցաշարերում մասնակցել է 33 հանդիպման, որոնցում դարձել է 2 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 8 միլիոն եվրո: