«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է հեռանալ կատալոնական ակումբից։
Լրագրող Ֆլորիան Պլետենբերգը սոցցանցերում հայտնում է, որ Մադրիդի «Ատլետիկոն» և Սաուդյան Արաբիայի ակումբները հետևում են Լեհաստանի հավաքականի հարձակվողի շուրջ ստեղծված իրավիճակը։ Նշվում է, որ ինքը՝ խաղացողը, մտադիր չէ այս ամառ հեռանալ «Բարսելոնայից»:
Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում Լևանդովսկին բոլոր մրցաշարերում մասնակցել է 39 հանդիպման, որոնցում դարձել է 20 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 15 միլիոն եվրո: