«Ռայո Վալեկանոն» ցանկանում է վարձավճարով ձեռք բերել Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Բրայան Սարագոսային, հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։
Աղբյուրի համաձայն՝ իսպանական ակումբը կփորձի վարձակալել կիսապաշտպանին, եթե ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո թիմը մնա Լա Լիգայում։
Իսպանիայի առաջնության 29 տուրից հետո «Ռայո Վալեկանոն» 29 միավորով 15-րդ տեղում է։
21-ամյա Սարագոսան «Բավարիա» է տեղափոխվել այս տարվա փետրվարի 1-ին «Գրանադայից»: Նա մյունխենցիների կազմում անցկացրել է 2 հանդիպում։ Ֆուտբոլիստի պայմանագիրը մյունխենցիների հետ նախատեսված է մինչև 2029 թվականի հունիսի 30-ը։