Մադրիդի «Ռեալը» պատրաստ է նոր պայմանագրեր կնքել Նաչոյի և Լուկաս Վասկեսի հետ, հայտնում է AS-ը։ Երկու պայմանագրերն էլ գործելու են մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։
Հաղորդվում էր նաև, որ մադրիդյան ակումբը պատրաստվում է երկարաձգել Թոնի Կրոսի հետ պայմանագիրը։
Երեք խաղացողների հետ պայմանագրերի երկարաձգման մասին պաշտոնական հայտարարությունը սպասվում է հաջորդ շաբաթ:
Ընթացիկ մրցաշրջանում 34-ամյա Նաչոն Լա Լիգայում անցկացրել է 21 հանդիպում։
32-ամյա Վասկեսը Լա Լիգայում անցկացրած 22 խաղում դարձել է 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։