Բրազիլացի ֆուտբոլիստ Դանի Ալվեշը, որը 14 ամսվա ազատազրկումից հետո 1 միլիոն եվրո գրավի դիմաց ազատ է արձակվել իսպանական Կատալոնիայի բանտից, հինգշաբթի առավոտյան ներկայացրել է դատարան, հայտնում է Marca-ն։
«Բարսելոնայի» 40-ամյա նախկին խաղացողին կարգադրել են հանձնել բրազիլական և իսպանական անձնագրերը և շաբաթը մեկ անգամ ներկայանալ ազգային դատարան։
Դանի Ալվեշն ապրում է Բարսելոնայի արվարձանում գտնվող Էսպլուգես դե Լյոբրեգատ քաղաքում գտնվող իր տանը։ Նրան արգելվում է լքել երկիրը։
Մարտի 20-ին իսպանական դատարանը որոշել է, որ Դանի Ալվեսը կարող է ազատ արձակվել կալանքից գրավի դիմաց, մինչ նա բողոքարկի իր դատվածությունը սեռական ոտնձգության գործով: Փետրվարի 22-ին ֆուտբոլիստը մեղավոր է ճանաչվել սեռական ոտնձգության մեջ և դատապարտվել 4,5 տարվա ազատազրկման։ Որոշումը բողոքարկվել է: