Մադրիդի «Ռեալի» և Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Էդուարդո Կամավինգան վնասվածքի պատճառով չի կարողացել ավարտել Չիլիի հետ ընկերական հանդիպումը (3:2)։ Կիսապաշտպանը փոխարինվել է առաջին խաղակեսում։
Ինչպես հայտնում է As-ը, ֆուտբոլիստը բուժզննում է անցել Մադրիդի «Ռեալի» բազայում։ Կիսապաշտպանը խուսափել է լուրջ վնասվածքից։ Ֆրանսիացու մոտ ախտորոշվել է ձախ կոճի թեթև սալջարդ։
Սպասվում է, որ Կամավինգան կկարողանա մասնակցել Լա Լիգայում մարտի 31-ին կայանալիք «Ռեալ» — «Աթլետիկ» հանդիպմանը։