Մադրիդի «Ռեալի» գերմանացի կիսապաշտպան Թոնի Կրոսը համաձայնության է եկել ակումբի հետ նոր պայմանագրի շուրջ։ Կիսապաշտպանը կմնա թիմում մինչև 2025 թվականի հունիսը, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը: Այս մրցաշրջանում Թոնին «Ռեալի» կազմում անցկացրել է 38 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 1 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։
«Ռեալը» 29 խաղից հետո ունի 72 միավոր և գլխավորում է Լա լիգայի մրցաշարային աղյուսակը։