«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին չի պատրաստվում հեռանալ կատալոնացիներից՝ չնայած սաուդյան ակումբների կողմից իր նկատմամբ հետաքրքրությանը: Այս մասին X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) հայտնել է հայտնի լրագրող և ինսայդեր Ֆլորիան Պլետենբերգը։
Աղբյուրի տեղեկություններով՝ լեհ հարձակվողը ցանկանում է մնալ «Բարսելոնայում»։
Նրա նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում ոչ միայն Սաուդյան Արաբիայի, այլև եվրոպական որոշ թիմեր։
Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում Լևանդովսկին բոլոր մրցաշարերում մասնակցել է 39 հանդիպման, որոնցում դարձել է 20 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։