Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի (RFEF) բողոքարկման կոմիտեն ուժի մեջ է թողել «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավիի երկու խաղով որակազրկումը։
Մասնագետը մարզչական նստարանին կկարողանա տեղ զբաղեցնել միայն ապրիլի 21-ին, երբ կապտանռնագույնները կխաղան Մադրիդի «Ռեալի» հետ։ Այս մասին հաղորդում է Sport.es-ը։
Հիշեցնենք, որ մարտի 17-ին Իսպանիայի Պրիմերայի 29-րդ տուրի խաղում հանդիպել էին Մադրիդի «Ատլետիկոն» ու կատալոնական «Բարսելոնան»։ Խաղն ավարտվել է 3։0 հաշվով՝ հօգուտ կատալոնացիների։ 41-րդ րոպեին կապտանռնագույնների գլխավոր մարզիչ Չավին դեղին քարտ ստացավ մրցավարից իր դժգոհությունը չափազանց ակտիվ արտահայտելու համար, ով անհասկանալի պատճառներով կոպիտ խախտումների համար զգուշացումներով չէր պատժում «ներքնակների» խաղացողներին։
Մի քանի րոպե անց տեղի ունեցավ ևս մեկ նմանատիպ խախտում: Կատալոնացի մարզիչը կրկին սկսել է ինչ-որ բան բղավել մրցավարի հասցեին, որն անմիջապես վազել է հյուրերի մոտ և ուղիղ կարմիր քարտ ցույց տվել նրան։ Այսպիսով, Չավին բաց կթողնի ներքին առաջնության երկու խաղ՝ «Լաս Պալմասի» և «Կադիսի» հետ։