«Բարսելոնան» ցանկանում է 2025 թվականին Ջոշուա Կիմմխին ձեռք բերել անվճար։
Կիսապաշտպանի գործող պայմանագիրը «Բավարիայի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականը, և կողմերը դեռ չեն պայմանավորվել այն երկարաձգելու հարցում։ Մյունխենյան թիմը պատրաստ է Կիմմիխին վաճառել այս ամռանը 60 միլիոն եվրոյով։
«Բարսելոնան», ինչպես մյուս ակումբները, գիտեն, որ Կիմիխը հասանելի է։ Կատալոնացիներն արդեն շփվել են ֆուտբոլիստի շրջապատի հետ։ Թեև Կիմիխի ապագան մնում է անորոշ, սակայն որոշումներ չեն ընդունվի մինչև Եվրո-2024-ը:
«Բարսան» Կիմիխին հասկացրել է, որ 2024 թվականի ամռանը տրանսֆերն անհնար է։ Իրավիճակը կփոխվի միայն այն դեպքում, եթե կատալոնացիները գումար վաստակեն ֆուտբոլիստների վաճառքից։ «Բարսելոնան» Ջոշուային ասել է, որ կարող է ձեռք բերել նրան 2025 թվականի ամռանը, եթե նա հրաժարվի երկարաձգել պայմանագիրը «Բավարիայի» հետ և հեռանա անվճար։
Այս մրցաշրջանում հենակետային կիսապաշտպանը «Բավարիայի» կազմում անցկացրել է 31 հանդիպում՝ դառնալով գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։