Դանիել Կարվախալը խոսել է Լա Լիգայում Վինիսիուս Ժունիորի նկատմամբ ռասիզմի մասին։
«Ես չեմ կարծում, որ Իսպանիան ռասիստական երկիր է։ Գալով Լեգանեսի համեստ շրջանից՝ ես երբեք որևէ խնդրի չեմ հանդիպել: Ես ունեմ տարբեր մաշկի գույներով ընկերներ և երբեք դրա հետ խնդիր չեմ ունեցել: Բացի այդ, նրանք, ովքեր գնում են մարզադաշտ իրենց զայրույթն ու բարկությունը թափելու համար, այլևս չպետք է գնան այնտեղ։ Նրանք գիտեն, որ իրենց վիրավորանքները ցավ են պատճառում։
Կարծում եմ, որ այս թեման հարմար չէ հանդերձարանում քննարկելու համար, նա [Վինիսիուսը] խոսում է այդ մասին իր մերձավոր շրջապատի հետ։ Մեր կողմից մենք նրան առավելագույն օգնություն կցուցաբերենք այս խնդրի լուծման հարցում»,- ասել է Մադրիդի «Ռեալի» և Իսպանիայի հավաքականի պաշտպանը։
























































