«Լացիոյի» հարձակվող Չիրո Իմոբիլեն կիսվել է իր տպավորություններով՝ իր կարիերայի ընթացքում տարբեր մարզիչների ներքո աշխատելու վերաբերյալ:
«Իսպանիայում մարզվումները շատ նման են Իտալիայում անցկացվող մարզմանը: Էմերին մարտավար է, նա ինձ մի քիչ հիշեցնում է Կոնտեին խաղերի հանդեպ իր վերաբերմունքով: Կլոպը բոլորովին այլ է: Նա մարզումները անցկացնում էր գնդակի հետ աշխատելով, մենք անընդհատ շարժվում էինք ՝ կանգ չառնելով մի վայրկյան: Նա ինձ շատ բան է տվել իմ կարիերայում:
Ինձագին ակնհայտորեն տալիս է ավելի իտալական ոճի մարզիչ է, բայց նա շատ լավ է համատեղում այլ մարզիչների որակները ևս: Գնդակի հետ շատ աշխատանք կա, և շատ ժամանակ է հատկացնում նաև մարտավարությանը»,- մեջբերում է Իմոբիլեին Football-italia-ն: