Լիտավական Կաունաս քաղաքում անցկացնում է անվանի բռնցքամարտիկ Ալգիրդաս Շոցիկասին նվիրված միջազգային ավանդական մրցաշար, որին մասնակցում են նաև մեր երկրի ներկայացուցիչները:
Կաշվե ձեռնոցի անցյալի մեր նշանավոր վարպետ Աշոտ Ավետիսյանի և Վարդան Ներսիսյանի ուղեկցությամբ այսօր լուսադեմին Լիտվա են մեկնել մեր հինգ բռնցքամարտիկներ՝ Բարեղամ Հարությունյանը / 51 կգ /, Հարություն Հակոբկոխյանը / 67 կգ /, Նարեկ Զաքարյանը/ 71 կգ /, Համլետ Ադամյանը / 80 կգ / և գերծանրքաշային Հովհաննես Փափազյանը: