Խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը խոսել է Չեմպիոնների լիգայում Մադրիդի «Ռեալի» հաջողությունների մասին.
«Ռեալը» առանձնահատուկ հարաբերություններ ունի Չեմպիոնների լիգայի հետ, այդ իսկ պատճառով այն մրցաշարի պատմության ամենատիտղոսակիր ակումբն է։ Ես նվաճել եմ Լա Լիգայի ընդամենը 3 տիտղոս և 5 Չեմպիոնների լիգայի տիտղոս, սա անհավանական բան է։
Երբ տեղափոխվեցի «Ռեալ», կարծում էի, որ կարող եմ Չեմպիոնների լիգայի 1 կամ 2 տիտղոս նվաճել։ Բայց հիմա ես 5-ն ունեմ: Դա իսկապես խելահեղ է ու յուրահատուկ:
Լա լիգայում շատ մրցաշրջաններ լավ ելույթներ չենք ունեցել, բայց երբ լսում ենք Չեմպիոնների լիգայի օրհներգը, մեր ֆուտբոլիստները փոխվում են, մենք ավելի լավն ենք դառնում ու ավելի լավ ենք խաղում։ Դժվար է բացատրել, բայց մենք ուրախ ենք, որ այդպես է։ Մեր կապը Չեմպիոնների լիգայի հետ տարբերվում է ցանկացած այլ ակումբից։
«Ռեալից» մեծ ակումբ չկա.․․ Սա թոփ ակումբ է»,- մեջբերում է մադրիդցիների կիսապաշտպանին Mundo Deportivo-ն։