«Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը խոսել է իր տրանսֆերային արժեքի անփոփոխ լինելու մասին։
Transfermarkt-ի համաձայն՝ կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը մնացել է անփոփոխ 2022 թվականի հունիսից՝ 15 միլիոն եվրո:
«Ինչո՞ւ իմ տրանսֆերային արժեքը չբարձրացավ.․․ չգիտեմ: Լավ է, որ այն չի նվազել։ Իսկ եթե հաշվի առնենք փոխարժեքը՝ պարզվում է, որ թանկացել է։ Այնպես որ, դա նորմալ է»,- СЭ-ին ասել է Զախարյանը:
Զախարյանը «Ռեալ Սոսյեդադում» հանդես է գալիս անցած ամառվանից։ Այդ ժամանակից ի վեր նա թիմի կազմում անցկացրել է 31 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։