Առաջիկա ամռանը Մադրիդի «Ռեալի» նպատակներից մեկը պաշտպանական գիծն ուժեղացնելն է:
Ինչպես հայտնի է դարձել TodoFichajes-ին, մադրիդյան գրանդը հետաքրքրված է «Ինտերի» հետ պաշտպան Ալեսանդրո Բաստոնիի ծառայություններով։
Մադրիդցիները ցանկանում են 24-ամյա ֆուտբոլիստին տեսնել իրենց կազմում։ «Ինտերը» պատրաստ չէ դիտարկել Բաստոնիի տրանսֆերի համար առաջարկը, եթե գումարը 65 միլիոն եվրոյից ցածր լինի։
2023/2024 մրցաշրջանում Ալեսանդրո Բաստոնին անցկացրել է 31 պաշտոնական հանդիպում։ Պաշտպանը մեկ գոլ և երկու գոլային փոխանցում ունի իր ակտիվում: