Հայաստանի ազգային հավաքականը, որն ուսումնամարզական հավաք է անցկացնում՝ նախապատրաստվելով Կոսովոյի և Չեխիայի դեմ ընկերական խաղերին, այսօր բաց մարզում է անցկացրել։
Մարզումից հետո մեր թիմի ֆուտբոլիստ Արթուր Միրանյանը զրուցել է լրագրողների հետ։
«Մարզվում ենք լավ տրամադրությամբ։ Ուսումնասիրել ենք առաջիկա մրցակիցներին: Ամեն ինչ կանենք հաղթանակի համար։
Չեմ կարող գնահատել մեր թիմի հնարավորությունները Ազգերի լիգայում։ Կարող եմ ասել, որ բոլոր ֆուտբոլիստներն ու մարզչական շտաբն անելու են առավելագույնը, որ 3 միավոր վաստակենք յուրաքանչյուր խաղում»: