«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին խոսել է Իսպանիայի առաջնության 29-րդ տուրի խաղում Մադրիդի «Ատլետիկոյի» նկատմամբ «կապտանռնագույնների» տարած հաղթանակի մասին (3:0)։
«Մենք լավ հանդիպում անցկացրինք, ուրախ եմ, որ գոլ խփեցի և երկու գոլային փոխանցում կատարեցի: Բայց կարծում եմ, որ ավելի լավ կլիներ, եթե մեր խաղում ավելի հեշտ լիներ։
Մենք ցանկանում ենք մեկ քայլ առաջ անել, պետք է հաղթենք ու ավելի լավ խաղանք։ Մենք գիտենք, թե ինչպիսի խաղ կարող ենք ցուցադրել, ունենք հսկայական ներուժ, գերազանց ու երիտասարդ խաղացողներ»,- Լևանդովսկու խոսքերն է մեջբերում իսպանական Marca առցանց հրատարակությունը։