«Բարսելոնայի» պորտուգալացի հարձակվող Ժոաո Ֆելիքսը, որն այս մրցաշրջանի սկզբում վարձակալվել է Մադրիդի «Ատլետիկոյից», կիսվել է իր անհանգստությամբ՝ կապված իր անձի նկատմամբ «ներքնակների» երկրպագուների վերաբերմունքի հետ։
««Ատլետիկոյի» երկրպագուները չգիտեն, թե ինչ է տեղի ունեցել այստեղ, քանի որ ես այստեղ եմ։ Երկրպագուները չգիտեն, թե ինչ է տեղի ունեցել ակումբի ներսում («Բարսելոնա»), ես հասկանում եմ նրանց, բայց չպետք է ինձ որպես վատ տղա ընկալեն։ Ես նույնիսկ շատ լավ հարաբերություններ ունեմ «Ատլետիկոյի» խաղացողների հետ»,- Ֆելիքսի խոսքը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):