Բերնարդո Սիլվան պատմել է, թե ֆուտբոլից բացի ինչ սպորտաձևով է ցանկացել զբաղվել։
«Ես մտածում էի ռեգբի խաղալու մասին, բայց հետո նայեցի հայելու մեջ և հասկացա, որ ավելի լավ է դա չանել», — ասել է «Մանչեսթեր Սիթիի» և Պորտուգալիայի հավաքականի կիսապաշտպանը Isto É Gozar Com Quem Trabalha փոդքաստի ժամանակ:
Այս մրցաշրջանում Սիլվան Պրեմիեր լիգայում անցկացրել է 24 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։