Պորտուգալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ժորժե Ժեզուշը մեկնաբանել է Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասրի» 41-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին Ազգերի լիգայի խմբային փուլի հանդիպումներին մասնակցելու համար ազգային թիմ հրավիրելու իր որոշումը։
— Ի՞նչ դեր եք ակնկալում հավաքականի ավագից: Ամեն անգամ, երբ ինչ-որ բան այնպես չի ընթանում, ինչպես օրինակ՝ աշխարհի առաջնության ժամանակ, ամեն ինչում մեղադրում են Կրիշտիանու Ռոնալդուին: Ինչպե՞ս եք պատրաստվում անել այնպես, որ այս անգամ նման բան տեղի չունենա:
— Նրա, ինչպես և մյուս բոլոր ֆուտբոլիստների դեպքում, անցյալն ու վաստակը որոշիչ նշանակություն չունեն: Դրանք, իհարկե, հաշվի են առնվում, բայց միայն նրա ներկայիս մարզավիճակն է թելադրելու այն որոշումները, որոնք ես կայացնելու եմ խաղերի և մարզումների ժամանակ: Այս հայտացուցակում ընդգրկված է 13 ֆուտբոլիստ, որոնց հետ ես արդեն աշխատել եմ: Սա օգնում է, քանի որ թիմը նոր է սկսում խաղալ, և այս տղաները կարևոր դեր ունեին իմ ընտրության հարցում, — Ժեզուշի խոսքերն է մեջբերում A Bola-ն:
Նշենք, որ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Պորտուգալիայի հավաքականը կմրցի Ուելսի, Նորվեգիայի (երկու անգամ) և Դանիայի ընտրանիների հետ:



























































