Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին արձագանքել է «սերուցքայինների» եզրային Վինիսիուս Ժունիորի կողմից «Օսասունայի» հետ Լա լիգայի 29-րդ տուրի վերջին խաղում (2:4) ավելորդ էմոցիոնալության համար դեղին քարտ ստանալուն, ինչի պատճառով բրազիլացի ֆուտբոլիստը բաց կթողնի «Աթլետիկի» հաջորդ խաղը։
«Վինիսուսը արդյունավետ է եղել բոլոր այն խաղերում, որոնք անցկացրել է: Բայց այն էմոցիաները, որոնք նա ցույց է տալիս, պետք է ավելի զուսպ լինեն։
Այնուամենայնիվ, նա գլուխ կհանի այս իրավիճակից, քանի որ համեստ, լուրջ և խելացի տղա է»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում Relevo-ն։
























































