Աշխարհի չորրորդ ռակետ Դանիլ Մեդվեդևը դուրս է եկել ամերիկյան Ինդիան Ուելսում ընթացող ATP Masters մրցաշարի եզրափակիչ։
Կիսաեզրափակչում Մեդվեդևը երեք սեթում հաղթեց աշխարհի 17-րդ ռակետ, ԱՄՆ-ի ներկայացուցիչ Թոմի Փոլին՝ 1:6, 7:6 (7:3), 6:2:
Հանդիպման տևողությունը 2 ժամ 23 րոպե էր։
Ինդիան Ուելսում ընթացող մրցաշարի եզրափակչում Մեդվեդևը կխաղա աշխարհի երկրորդ ռակետ, իսպանացի Կարլոս Ալկարասի հետ, ով իր հերթին կիսաեզրափակիչում հաղթել էր Յանիկ Սիներին։