Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը մեկնաբանել է իր թիմի հաղթանակն «Օսասունայի» հետ Իսպանիայի Լա լիգայի 29-րդ տուրի խաղում (4-2).
«Դա հիանալի խաղ էր ամբողջ թիմի կողմից, ոչ միայն իմ: Մենք ֆանտաստիկ մրցաշրջան ենք անցկացնում՝ շատ լավ պաշտպանվում ենք և հարձակման գծում ուժ ենք հավաքում, շատ գոլեր ենք խփում։
Ես միշտ փորձում եմ բարելավել իմ խաղը և ավելի շատ խաղալ տուգանային հրապարակում, որպեսզի ավելի շատ գոլեր խփեմ:
Մարզիչն ինձ վստահեց այս պատասխանատվությունը, իսկ ես ընդունեցի այն»,- Վինիսիուսի խոսքերն է մեջբերում մադրիդյան ակումբի մամուլի ծառայությունը։
























































