Իսպանացի դարպասապահ Դավիդ դե Խեան կարիերան Իսպանիայի առաջնությունում շարունակելու տարբերակ ունի։
Այս մասին հայտնում է Todofichajes-ը։
Սևիլիայի «Բետիսը» հետաքրքրված է դարպասապահի ծառայություններով և փոխարինող է փնտրում փորձառու չիլիացի Կլաուդիո Բրավոյին: Հարավամերիկացու պայմանագիրն ավարտվում է այս մրցաշրջանի ավարտին։
Դե Խեան այժմ ազատ գործակալի կարգավիճակում է։ Իսպանացու վերջին աշխատավայրը եղել է «Մանչեսթեր Յունայթեդը»: