Աշխարհի 15-րդ ռակետ, հայ թենիսիստ Կարեն Խաչանովը ԱՄՆ-ի Գլենդեյլ քաղաքում հանդիպել է ամերիկահայ նախկին թենիսիստ Անդրե Աղասիի հետ։
Կարենը լուսանկար է հրապարակել աշխարհի նախկին առաջին ռակետի հետ իր սոցցանցում։
53-ամյա Աղասին Օլիմպիական խաղերի չեմպիոն է, Մեծ Սաղավարտի մրցաշարերի 8-ակի հաղթող․ նա 4 անգամ հաղթել է Australian Open մրցաշարը, երկու անգամ՝ US Open-ը, մեկական անգամ Ռոլան Գարոսի ու Ուիմբլդոնի մրցաշարերը։
27-ամյա Խաչանովը Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է, ATP մրցաշարերի 7-ակի հաղթող։